Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ձերբակալվել է Իրանի նախկին փոխնախագահը

Ձերբակալվել է Իրանի նախկին փոխնախագահը
18.03.2018 | 22:49

Իրանում ձերբակալվել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մերձավորներից մեկը` Էսֆանդիար Ռահիմ Մաշաեին, որ նրա օրոք եղել է փոխնախագահ ու նախագահի աշխատակազմի ղեկավար: Ձերբակալության պատճառների մասին իրավապահները մանրամասներ չեն հաղորդում:


Մաշաեի ձերբակալության նախօրեին սոցիալական ցանցերում մի տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր` ինչպես է նա բողոքի ցույցի դուրս եկել Ահմադինեժադի օրոք մեկ այլ փոխնախագահի` Համիդ Բաղայի ազատազրկման դեմ, որ դատարանի որոշմամբ 15 տարվա ազատազրկման է դատապարտվել` ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով:

Դիտվել է՝ 873

Մեկնաբանություններ