Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պուտինը հաղթում է ձայների 76,67 տոկոսով

Պուտինը հաղթում է ձայների 76,67 տոկոսով
19.03.2018 | 12:48

Երեկ Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Վլադիմիր Պուտինը: ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն, քվեաթերթիկների 99,75 տոկոսի հաշվարկի արդյունքում՝ գործող նախագահը ստացել է ձայների 76,67 տոկոսը: ԿԸՀ-ից հայտնել են, որ գործող նախագահն իր կարիերայի ընթացքում ընտրողների ռեկորդային քաղաքական աջակցությունն է վայելում. նրա օգտին է քվեարկել 54,4 մլն քաղաքացի, որ 5,1 մլն-ով ավելի է 2004-ի ցուցանիշից։


ՌԴ կոմունիստական կուսակցությունից թեկնածու Պավել Գրուդինինը հավաքում է 11,79 տոկոս, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66 տոկոս, հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը՝ 1,67 տոկոս, «Яблоко»-ի ղեկավար Գրիգորի Յավլինսկին՝ 1,04 տոկոս, Բորիս Տիտովը՝ 0,75 տոկոս, Մաքսիմ Սուրայկինը՝ 0,68 տոկոս, Սերգեյ Բաբուրինը՝ 0,65 տոկոս ձայն։

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ