Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինը խուսափել է պատասխանել վարչապետի մասին հարցին

Պուտինը խուսափել է պատասխանել վարչապետի մասին հարցին
19.03.2018 | 12:52

Ռուսաստանի նախագահական ընտրություններում ձայների 77 տոկոս ստացած Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Մանեժնայա հրապարակում հրավիրված հանրահավաքում շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին, «Դուք եք մեր թիմը։ Այսօր քվեարկողները բոլորը մեր մեծ, համազգային թիմի մասն են»` ասել է նա ու մի քանի անգամ վանկարկել «Ռուսաստան» ի պատասխան հանրահավաքի մասնակիցների «Պուտին» վանկարկումների:

Իր նախընտրական շտաբում պատասխանելով լրագրողների հարցերին` Պուտինն ասել է, որ դեռ չի ծրագրում փոխել Սահմանադրությունը և դեռ «առարկայական» չի մտածել նոր վարչապետի թեկնածության շուրջ։ Նա չի պատասխանել հարցին` վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կպահպանի՞ իր աթոռը։ Եվս մեկ նախագահական ժամկետի մասին հարցը Պուտինը «մի փոքր ծիծաղելի» է որակել. «Ես ի՞նչ է` 100 տարի ե՞մ նստելու։ Ոչ, իհարկե»։

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ