Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կիմ Չեն Ինը Թրամփի հետ բանակցություններից առաջ

Կիմ Չեն Ինը Թրամփի հետ բանակցություններից առաջ
19.03.2018 | 12:55

Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կան Գեն-Հվան հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը խոսք է տվել հավատարիմ մնալ ապամիջուկայնացման գործընթացին, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մայիսին կայանալիք կարևոր հանդիպման գլխավոր նախապայմանն է:

ԱԳ նախարարն CBS հեռուստաալիքին պատմել է, որ Սեուլը դիմել է Փհենյանին՝ խնդրելով հստակ ձևակերպել ապամիջուկայնացման գործընթացը սկսելու պատրաստակամությունը, ինչին ի պատասխան Կիմ Չեն Ինը հայտնել է, որ «պատրաստ է»: Կան Գեն-Հվան ընդգծել է, որ նա «խոսք է տվել», և սա առաջին դեպքն է, երբ խոստումն անձնապես է տրվել:
Հյուսիսկորեացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը մարտի 18-ին ժամանել է Ֆինլանդիա, որ Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման հարցով բանակցի ամերիկացի և հարավկորեացի պաշտոնյաների հետ:


Կիմ Չեն Ինը ասել էր, որ 2011-ին կյանքից հեռացած հոր՝ Կիմ Չեն Իրի վերջին ցանկությունը միջուկային զենքից հրաժարումն ու Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումն է եղել:

Դիտվել է՝ 942

Մեկնաբանություններ