Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պուտին. Մենք դատապարտված ենք հաջողության

Պուտին. Մենք դատապարտված ենք հաջողության
19.03.2018 | 12:57

Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրված գործող նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստան։ Սևաստոպոլ։ Ղրիմ» հանրահավաք-համերգին հայտարարել է, որ Ռուսաստանը դատապարտված է հաջողության։


Նրա խոսքով, հաջողության հասնելու համար երկիրը պետք է ձեռնամուխ լինի լայնածավալ աշխատանքի։ «Շնորհակալություն, որ կա այսպիսի հզոր բազմամիլիոնանոց թիմ։ Մեզ հաջողությունն է սպասում։ Այո։ Շատ կարևոր է այս միասնությունը պահպանելը»,- հայտարարել է Պուտինը։ Նա դիմել է միջոցառման մասնակիցներին․ «Մենք դատապարտված ենք հաջողության, այդպե՞ս է։ Միասին ձեռնամուխ կլինենք մեծ, լայնամասշտաբ աշխատանքի հանուն Ռուսաստանի»,-ասել է ՌԴ նախագահը:

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ