Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտինին քվեաթերթիկների միջոցով ուղերձներ են հղել

Պուտինին քվեաթերթիկների միջոցով ուղերձներ են հղել
19.03.2018 | 12:58

Ռուսաստանում ընտրողներից մեկը Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել։ Քվեաթերթիկին գրված է. «Պուտին նշանակում է պատերազմ, կողոպուտ, աղքատություն, սուտ։ Դուրս Կրեմլից»։

Շատ են դեպքերը, երբ ընտրողները պարզապես փչացրել են քվեաթերթիկը։ Քաղաքագետ Կոնստանտին Դոլգովը ցույց է տվել, որ ինքը ևս գրություն է թողել` «Խարկովի համար։ Դոնբասի համար։ Ռուսաստանի համար։ Խորհրդային Միության համար»։

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ