Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինը նշել է իր նախագահության նոր ժամկետի գլխավոր նպատակը

Պուտինը նշել է իր նախագահության նոր ժամկետի գլխավոր նպատակը
19.03.2018 | 23:12

ՌԴ նախագահի նոր ժամկետի ընթացքում աշխատանքի առաջնահերթ ուղղությունը կդառնա ներքին օրակարգը` հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով՝ գլխավորը ռուսական տնտեսության աճի տեմպերի ապահովումն է, դրան նորարարական բնույթ հաղորդելը:

«Դա զարգացումն է առողջապահության, կրթության, արդյունաբերական արտադրության ոլորտներում, ինչպես ես արդեն ասել եմ, ենթակառուցվածքների ոլորտում, առաջ շարժվելու և մեր քաղաքացիների կյանքի մակարդակը բարձրացնելու համար կարևոր այլ ուղղություններում»,- ասել է Պուտինն իր ընտրական շտաբի համանախագահների հետ հանդիպմանը: Պուտինի խոսքով՝ առանց ուշադրության չեն մնա նաև երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման հարցերը: «Առանց դրա նույնպես չենք կարող: Բայց, այնուամենայնիվ, մեզ համար գլխավորն օրվա ներքին օրակարգն է»,- ընդգծել է Պուտինը:

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ