Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միջազգային պայմանագրերն ընդունելու ձևերը փոխվում են

Միջազգային պայմանագրերն ընդունելու ձևերը փոխվում են
19.03.2018 | 23:13

2015-ին սահմանադրական բարեփոխումների արդյունքում փոփոխված հերթական օրինագիծն է կառավարությունը ներկայացրել խորհրդարան, որը կարգավորում է միջազգային պայմանագրերի վավերացման ոլորտը։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Միջազգային պայմանագրերի մասին օրենքը և կից օրենսդրական փաթեթը ներկայացնելիս ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ օրինագիծը հրատապ է ներկայացվել ԱԺ, քանի որ այն պետք է ուժի մեջ մտնի ապրիլի 9-ին՝ նոր նախագահի պաշտոնն ստանձնելու օրը։ Քոչարյանն ասաց, որ եթե ներկայումս միջազգային պայմանագրերի ոլորտը համակարգում էր ՀՀ նախագահը, ապրիլի 9-ից հետո այդ գործառույթը կստանձնի կառավարությունը՝ ի դեմս վարչապետի։ Նոր փոփոխություններով նախագահի կողմից միջազգային պայմանագրերի վավերացումը, կասեցումը, դադարեցումը կատարվում են միայն կառավարության առաջարկի հիման վրա։ Միջազգային պայմանագրերի վավերացման ենթակա լինելու չափանիշները համապատասխանեցվել են Սահմանադրության պահանջներին։

«Եթե նախկինում Սահմանադրությունը տարանջատում էր՝ պետական, միջպետական, կառավարական, միջգերատեսչական և այլն, հիմա կա երկու չափանիշ՝ միջազգային համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից կամ հաստատման ՀՀ նախագահի կողմից»,- ներկայացրեց Քոչարյանը։ Փոխնախարարն ասաց նաև, որ սահմանվել է, որ վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցությունը, ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով միջազգային պայմանագրերի կնքման հարցերը պետք է լուծվեն հանրաքվեի միջոցով։ Այս օրինագծով միջազգային պայմանագրի սահմանադրականության հարցը որոշելու համար ՍԴ դիմելու է ոչ թե ՀՀ նախագահը, այլ կառավարությունը։ Սահմանվել է նաև միջազգային պայմանագրերը չեղարկելու կարգ։ Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ և առաջին ընթերցման ռեժիմով ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգ։

Սերժ Սարգսյան. Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով

Նախագահ Սերժ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է 2014-ին իր հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։ Սերժ Սարգսյանն ասում է, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։


- Ձեր հայտնի ելույթում Դուք հայտարարել եք, որ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում չեք հավակնելու վարչապետի պաշտոնին և հավելել եք, որ մեկ մարդը 2 անգամից ավելի չպետք է ղեկավարի երկիրը։ Այսօր այդ հայտարարությունը քաղաքական ընդդիմությունը պարբերաբար հրապարակավ մեջբերում է։ Հարցը հետևյալն է. Դուք կդառնա՞ք ՀՀ վարչապետ ապրիլին։

-Նախ կարծում եմ, որ վաղուց արդեն ժամանակն է հրաժարվելու համատեքստից դուրս մեջբերումային լեզվակռիվների պարզունակ մարտավարությունից և ժամանակն է լսելու քաղաքական խոսքը, ընկալելու այն և քննարկելու հենց այդ մակարդակում։ Իսկ քաղաքական խոսքը հստակ է, բայց ոչ պարզունակ։ Երբ գործիչն ուզում է քաղաքական հայտարարություն անել, որ չի լինելու ինչ-որ տեղում, նա ասում է՝ ես չեմ լինելու այսինչ տեղում, ինչպես ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի ՀՀ նախագահ։ Բայց երբ պնդումը քաղաքական համատեքստ է պարունակում և խոսվում հավակնությունների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթությունում է։ Դժվար չէ սա տարբերել։ Ինչ վերաբերում է հավակնություններին։ Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար։ Այսօր մենք մի կողմից ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ, հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաև տնտեսական ցուցանիշների դինամիկան, բայց մյուս կողմից չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են. մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե՝ ոչ։
Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն ստանձնած ՀՀԿ-ի և կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Ինձ հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են։ Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, դա կլինի իմ կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից։

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ