Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պեսկով. Լոնդոնը ստիպված կլինի կամ ապացույցներ ներկայացնել, կամ ներողություն խնդրել

Պեսկով. Լոնդոնը ստիպված կլինի կամ ապացույցներ ներկայացնել, կամ ներողություն խնդրել
19.03.2018 | 23:15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում հակված չեն խոսել ընդհանուր Արևմուտքի հետ հարաբերությունների սրման մասին, քանի որ խոսքը Մեծ Բրիտանիայի անհիմն զրպարտության մասին է:

Նրա խոսքով՝ վաղ թե ուշ Լոնդոնը ստիպված կլինի ներկայացնել ապացույցներ, կամ ներողություն խնդրել: «Ես չէի օգտագործի «Արևմուտքի հետ հարաբերությունների սրացում» արտահայտությունը: Տվյալ դեպքում խոսքը Մեծ Բրիտանիայի, այդ երկրի ղեկավարության կողմից Ռուսաստանի նկատմամբ դժվարբացատրելի, անհասկանալի շարժառիթով և անհիմն զրպարտության մասին է: Մեզ հասկանալի է, այսպես ասենք, նաև Եվրատլանտյան համերաշխությունը, բայց մեկ անգամ ևս կրկնում եմ՝ վաղ թե ուշ այդ անհիմն մեղադրանքների համար անհրաժեշտ կլինի պատասխան տալ:
Նրանք դա պետք է կամ ինչ-որ կերպ ապացուցեն, կամ ներողություն խնդրեն»,- ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ