Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
20.03.2018 | 00:33

...թե իշխանության համար անչափ էական է այս փուլում որևէ էքսցես, ֆորս մաժոր թույլ չտալը` սկսած ՊՊԾ-ի գրավման կրկնությունից մինչև իրավական որևէ անհարթություն: Բանն այն է, որ պայքարը, ըստ իշխանական մեր աղբյուրի, շարունակվելու է նաև վարչապետի ընտրությունից հետո` «իրավահաջորդ» նոր սխեմայով. այն է` ով է լինելու, ի վերջո, Սերժ Սարգսյանի ժառանգորդը:

«Սերժ Սարգսյանը, անշուշտ, կարող է ևս մեկ անգամ պատմել Ֆիդել Կաստրոյի մասին անեկդոտը, թե` էդ ժողովուրդն ու՞ր է գնում, որ եկել է հրաժեշտ տալու, սակայն, որպես պրակտիկ շախմատիստ, նա իրավահաջորդի իրավական թիրախներն է նաև խստագույնս ապահովել` ՍԴ-ից մինչև բարձրագույն դատական խորհուրդ, մինչև ԱԺ պետաիրավական հանձնաժողով, այնտեղ «կապիտալացնելով» իրավական-կադրային իր ռեսուրսը»: Ի դեպ, ըստ նոր Սահմանադրության, պետիրավական հանձնաժողովի նախագահ, նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը կարող է առաջարկել` «հանել գործող դատախազին` օրենքով սահմանված դեպքում, ՄԻՊ, ԿԸՀ ղեկավարներին էլ»՝ տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը:

Դիտվել է՝ 10482

Մեկնաբանություններ