«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ենս Ստոլտենբերգ. Ռուսաստանն ավելի անկանխատեսելի և ագրեսիվ է դառնում

Ենս Ստոլտենբերգ. Ռուսաստանն ավելի անկանխատեսելի և ագրեսիվ է դառնում
20.03.2018 | 12:42

ՆԱՏՕ-ն պետք է բարելավի պաշտպանական հնարավորությունները և գործելու պատրաստականությունը՝ Կրեմլի ավելի ու ավելի ագրեսիվ գործողությունների պատճառով` գերմանական Welt am Sonntag-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Սերգեյ Սկրիպալի նկատմամբ մահափորձը հաստատում է Ռուսաստանի անկանխատեսելիությունը։ Որպես մեծացող սպառնալիք՝ նա նշել է ռուսական զինանոցի մոդեռնացումը։ «Մենք միշտ կարող ենք անել ավելին և հիմա պետք է մտածենք այդ մասին։ Սոլսբերին, ըստ երևույթին, վկայություն է, որ Ռուսաստանն ավելի անկանխատեսելի և ագրեսիվ է դառնում»,- ասել է նա։ Ենս Ստոլտենբերգը որպես օրինակ նաև նշել է Ղրիմի բռնակցումը, Արևելյան ՈՒկրաինայի ապակայունացումը, պաշտոնապես Վրաստանին և Մոլդովային պատկանող շրջաններում ռուսական զորքերի տեղակայումը, բազմաթիվ կիբերհարձակումներն ու ապատեղեկատվությունը։


«ՆԱՏՕ-ն ձգտում է առանց ատոմային զենքի աշխարհի և վերահսկում միջուկային զինանոցները, դրանց կիրառումը քիչ հավանական համարում, սակայն մտահոգվում է, որ Մոսկվան այլ կերպ է դիտարկում միջուկային զենքի հնարավոր կիրառումը»,-ասել է Ստոլտենբերգը։

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ