Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԵՄ-ն քննադատել է Էրդողանի գործողությունները Աֆրինում

ԵՄ-ն քննադատել է Էրդողանի գործողությունները Աֆրինում
20.03.2018 | 12:46

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին քննադատել է Թուրքիայի գործողությունները սիրիական Աֆրին քաղաքում։

Բրյուսելում դիվանագետը նշել է, որ միջազգային ջանքերը պետք է ուղղվեն լարվածության թուլացմանը, ոչ թե էսկալացիային։ Մոգերինին կոչ է արել Թուրքիային, Իրանին ու Ռուսաստանին երաշխավորել դեէսկալացիոն գոտիների ստեղծումը, ինչի մասին ավելի վաղ խոսվել էր։ «Դա ինձ անհանգստացնում է»,- ասել է դիվանագետը։

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ