Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թրամփը շնորհավորում է, երբ զարմանում է

Թրամփը շնորհավորում է, երբ զարմանում է
20.03.2018 | 12:49

Վաշինգտոնը չի շնորհավորել Ռուսաստանի նախագահ վերընտրված Վլադիմիր Պուտինին, նշելով, որ քվեարկության արդյունքները Սպիտակ տան համար անակնկալ չեն եղել և, որ Դոնալդ Թրամփը չի զանգահարի շնորհավորելու նրա հաղթանակը։

Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Ջիդլին հաղորդել է լրագրողներին, որ ԱՄՆ-ն ամեն դեպքում կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ այն բնագավառներում, որտեղ հնարավոր է։ «Մենք կաշխատենք զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները և կստիպենք վճարել, երբ Ռուսաստանը սպառնում է մեր շահերին, բայց մենք նաև կփորձենք աշխատել միասին, որտեղ հնարավոր է, երբ դա մեր շահերից է բխում»,- ասել է Ջիդլին։

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ