Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մահմուդ Աբասի «շան տղան»

Մահմուդ Աբասի «շան տղան»
20.03.2018 | 12:50

Մարտի 19-ին Մահմուդ Աբասը հանդիպել է Պաղեստինի ղեկավարության հետո, որտեղ մեկնաբանել է Գազայի հատվածում վարչապետ Ռամի Համդալլայի դեմ մահափորձը, ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանի հայտարարությունը, որ «նորաբնակները կառուցում են իրենց պատկանող հողի վրա»։

Մահմուդ Աբասը մահափորձի պատասխանատվությունը դրել է ՀԱՄԱՍ-ի վրա և խոստացել է, որ «ՀԱՄԱՍ-ը չի խուսափի պատասխանատվությունից»։ Աբասի խոսքերով՝ մահափորձը ազգային հաշտություն կնքելու վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների արդյունքում է եղել, և որ ՀԱՄԱՍ-ը տապալել է բանակցությունները։ Աբասը «շան տղա» է անվանել ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանին։ «Շան տղա, ուրեմն նրանք իրենց հողի վրա են, հա՞, կառուցում։ Դու ես նորաբնակը, ու քո ողջ ընտանիքն է նորաբնակ»,- ասել է Աբասը։

Դիտվել է՝ 1101

Մեկնաբանություններ