Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թամարա Գվերդցիթելիի երևանյան մենահամերգը

Թամարա Գվերդցիթելիի երևանյան մենահամերգը
20.03.2018 | 21:13

«Արվեստների պատկերասրահ» մշակույթային հիմնադրամը ՀՀ Մշակույթի նախարարությանաջակցությամբ ներկայացնում Թամարա Գվերդցիթելիի մենահամերգը «Վերադարձ» խորագրով: Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի, երգահան և դերասանուհի, բազմաթիվմիջազգային մրցույթների մրցանակակիրԹամարա Գվերդցիթելին՝ ապրիլի 12-ինժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա յուրօրինակ մենահամերգով:

Հայ հանդիսատեսը հնարավորությունկունենա վայելել երգչուհու կատարումները կենդանի հնչողությամբ՝ իր նվագախմբի նվագակցությամբ:

Թամարա Գվերդցիթելիի հրաշալի և հզորձայնը, ինչպես նաև երգացանկը (վրացական, ռուսական, հայկական, ֆրանսիական և այլն)ընդունվել և սիրվել է հայ հանդիսատեսի կողմից: Երգչուհինհատուկ կարևորություն է տալիս հենցհամերգային գործունեությանը և նրա համերգներն միշտ առանձնանում են իմպրովիզացիոն հզոր հնարքներով:

1987 թվականից սկսած՝ ընդգրկվել էտարբեր մրցանակաբաշխություններումու մրցույթներում՝ որպես ժյուրիի անդամ։

1991 թվականին Թամարա Գվերդցիթելինհրավիրվում է Փարիզ, որտեղծանոթանում է հայազգի կոմպոզիտորՄիշել Լեգրանի և Ժան Դրեժակի հետ։Թամարա Գվերդցիթելին ելույթ է ունեցելնաև Փարիզի «Օլիմպիա»համերգասրահում:

Միշել Լեգրանը նրան հանդիսատեսիններկայացնում է այս խոսքերով՝ «Փարի՛զ, հիշիր այս անունը»: Համերգայինհանդիպումները շարունակվում են նաևհետագայում:

2006 թվականին Միշել Լեգրանը ևԹամարա Գվերդցիթելին ելույթ ենունենում մեծ բեմերում ՝ The Umbrellas Of Cherbourg և Yentl Medley կատարումներով:

Թամարա Գվերդցիթելին երգերը կատարում է ավելի քան տասըլեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն,գերմաներեն և այլն: Նրա երգացանկընաև հարուստ է Առնո Բաբաջյանի ստեղծագործություններով:

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ