ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ֆրանսիայում ձերբակալվել է նախկին նախագահ Սարկոզին

Ֆրանսիայում ձերբակալվել է նախկին նախագահ Սարկոզին
21.03.2018 | 01:07

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին` հաղորդում է Reuters-ը: Նրան ձերբակալել են նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով հետաքննության շրջանակում հարցաքննության համար:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 2013-ից իրավապահները հետաքննում են Սարկոզիի 2007-ի նախագահական քարոզարշավի հնարավոր խախտումները, մասնավորապես՝ Լիբիայի բռնակալ Մուամար Քադաֆիի կառավարությունից ֆինանսական միջոցների ներգրավումը:
2007-2012-ին Ֆրանսիայի նախագահի ձերբակալությունը առայժմ պաշտոնապես չի հաստատվել:

Դիտվել է՝ 1025

Մեկնաբանություններ