«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Երևան-Մոսկվա ավտոբուսը Ռուսաստանում վթարի է ենթարկվել

Երևան-Մոսկվա ավտոբուսը Ռուսաստանում վթարի է ենթարկվել
21.03.2018 | 01:08

Այսօր ժամը 10:57-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ ժամը 9-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին բախվել են Երևան-Մոսկվա երթուղու Mercedes մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:


Ավտոբուսի և բեռնատարի վարորդները մահացել են, նախնական տվյալներով՝ ավտոբուսի ուղևորներից կա 9 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող "Как дома" հյուրանոց:
Մարմնական վնասվածքներ ստացած անձանցից 3-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության, մեկը ինքն է դիմել բուժօգնության համար: 9 տուժածներից 8-ը Հայաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Ռուսաստանի։

Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ