Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է անում չեղարկել արտակարգ դրությունը

ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է անում չեղարկել արտակարգ դրությունը
21.03.2018 | 01:09

Թուրքիայում 2016-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո սահմանված արտակարգ դրությունը հանգեցրել է իրավունքների և ազատությունների վիճակի վատացման` ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի զեկույցում, որը հրապարակվել է երեքշաբթի օրը Ժնևում:


Զեկույցի համաձայն՝ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում աշխատանքից հեռացվել է 152000 քաղաքացիական ծառայող, ձերբակալվել է 570 փաստաբան, փակվել են 1719 կազմակերպություններ, լուծարվել է 166 մեդիա կառույց:
ՄԱԿ-ը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին վերանայել օրենսդրական ակտերը, որ չեն համապատասխանում միջազգային պարտավորություններին՝ մասնավորապես մարդու իրավունքների ոլորտում:

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ