Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Շարմազանով. Սերժ Սարգսյանն այսօր էլ վարչապետ դառնալու հավակնություն չունի, բայց իրողությունները փոխվել են

Շարմազանով. Սերժ Սարգսյանն այսօր էլ վարչապետ դառնալու հավակնություն չունի, բայց իրողությունները փոխվել են
21.03.2018 | 01:11

Սերժ Սարգսյանն այսօր էլ հավակնություն չունի վարչապետ դառնալու, բայց իրողությունները փոխվել են` լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Tert.am-ին նախագահի երեկվա հարցազրույցին։ «Սերժ Սարգսյանն այն պետական գործիչն է, որ իր անձնական հավակնությունները միշտ ավելի ցածր է դասել, քան պետության շահը: Մենք պետք է առաջնորդվենք բացառապես պետական շահի գերակայությամբ: Մեր որոշումը կբխի այն գործչի առաջադրմամբ, որը լավագույնս կարող է Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորություններն իրականացնել»,- ընդգծեց Շարմազանովը։ Նա ասաց, որ մարտահրավերները չեն պակասել, եղել են ներքին ցնցումներ, ապրիլյան պատերազմ և այս ամենը հաշվի առնելով կուսակցությունը կկայացնի որոշում: Այս հարցով քննարկումներ եղել են, բայց ոչ դասական՝ ինստիտուցիոնալ առումով:

«ՀՀԿ ոչ գործադիր մարմնում, ոչ խորհրդում հարցը չենք քննարկել: Մեր որոշումը հնարավորինս թափանցիկ ներկայացնելու ենք և կրկնում եմ՝ որոշումը կայացնելու ենք բացառապես ազգային շահով: Պարոն նախագահն ասաց, որ ինքն այսօր էլ նման հավակնություն չունի, բայց պետական գործիչները սովորական գործիչներից տարբերվում են նրանով, որ առաջնորդվում են ոչ թե անձնական հավակնություններով, այլ պետական շահով»,- նշեց նա: Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ում գործող քաղաքական գործիչների թվում ավելի պատրաստված, ավելի իմաստուն, ավելի փորձառու, ներքին ու արտաքին մարտահրավերներին ճկուն դիմակայելու ավելի պրոֆեսիոնալ գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չկա:


Դիտարկմանը, թե «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդում է` եթե Սերժ Սարգսյանը չլինի, ՀՀԿ-ն մեկ շաբաթում կփլուզվի, Շարմազանովն ընդգծեց, որ այդ տեսանկյունից Սերժ Սարգսյանը ճիշտ բնորոշում է տվել ասելով՝ «ՀՀԿ-ն ոչ թե Սերժ Սարգսյանինն է, այլ Սերժ Սարգսյանն է ՀՀԿ-ինը»։ «Երբ մենք ասում ենք անփոխարինելի, մենք նկատի չունենք, թե այս կամ այն գործիչը չլինի, աշխարհը շուռ կգա, նկատի ունենք, որ այս պահին նրանից լավ ղեկավարող չկա»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 2010

Մեկնաբանություններ