Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արամ Սարգսյան. «Միակ տղամարդ» Ռոբերտ Քոչարյանը պիտի պատասխանի՝ միայնա՞կ է հրաման տվել, թե՞ Սերժ Սարգսյանի հետ

Արամ Սարգսյան. «Միակ տղամարդ» Ռոբերտ Քոչարյանը պիտի պատասխանի՝ միայնա՞կ է հրաման տվել, թե՞ Սերժ Սարգսյանի հետ
21.03.2018 | 01:15

ԱԺ-ում մարտի 20-ին քննարկվել է «Ելք» խմբակցության ներկայացրած՝ 2008-ի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ երկրի կարևորագույն հարցերն են սահմանների պաշտպանությունը, դատական արդար համակարգը, օրենքի անվերապահ կիրարկումն ու հավասարություն պահպանելը. «Քանի դեռ հոկտեմբերի 27-ը ու Մարտի 1-ը չեն բացահայտվել, այս երկիրը երկիր չի դառնա: ՈՒ «Ելք» դաշինքը սա նախաձեռնեց նաև դրա համար»:


Նրա խոսքով՝ իր համար հարցերի հարցն է, թե «Մարտի 1-ի առավոտյան՝ լույսը դեռ չբացված, ո՞վ հրաման տվեց Ազատության հրապարակ մտնելու: Էս հարցին պիտի պատասխան տրվի: Դա Ռոբերտ Քոչարյանն ինքնուրու՞յն է որոշել, թե՞ հարցի որոշմանը մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Թող Ռոբերտ Քոչարյանը այդ հարցին պատասխանի, վերջապես ասի, որ այդ որոշումը միայնակ չեմ արել, կամ ասի, որ միայնակ է արել, որովհետև ինքը միակ տղամարդն է: Էդ մարդը պիտի էդ հարցերի պատասխանը տա, թե չէ՝ ինձ էիք կանչում ու ամբախ-զամբախ հարցեր տալիս»:

Դիտվել է՝ 1376

Մեկնաբանություններ