Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մեկնարկում է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը

Մեկնարկում է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը
21.03.2018 | 10:57

2007-ից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է արվեստի «Վերածնունդե միջազգային մրցույթ-փառատոնը:

Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացմանը, տարբեր ազգերի արվեստագետների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և բարեկամական կապեր, այլազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը և մշակութային ժառանգությանը, պատանիներին և երիտասարդներին հնարավորություն տալ իրենց վարպետությունը և ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար, գեղարվեստական կրթության բնագավառում կատարել գիտամանկավարժական փորձի փոխանակում:
Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10, Սպիտակի երկրաշարժի 30 ամյա տարելիցներին և արվեստի «Վերածնունդե միջազգային մրցույթ փառատոնի տասնամյա հոբելյանին:


Փառատոնը իրականացնող կազմակերպություններն են՝ ՀՀ Մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկե համահայկական հիմնադրամը (հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյան) , Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը (տնօրեն Կարինե Ավդալյան) և «Վերածնունդե միջազգային մրցույթ-փառատոնե ՀԿ-ն:
2018թ-ին «Վերածնունդե մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել 37 երկրներից ավելի քան 3100 անհատ կատարողներ և համույթներ:
Մասնակիցները ներկայացնում են հետևյալ երկրները՝ ԱՄՆ, ԱՄԷ, Ավստրիա, Ավստրալիա, Բելոռուսիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Էստոնիա, Իսպանիա, Իրան, Իտալիա, Լատվիա, ԼՂՀ, Լիտվա, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Շվեյցարիա, Չինաստան, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Սիրիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Մոնղոլիա Լեհաստան, Իրան և այլն:


Մրցույթներն անցկացվում են հինգ տարիքային խմբերով, 21 անվանակարգերով՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, կոնցերտմայստերական վարպետություն, վոկալ անսամբլներ, ազգային երգեցողությոն, ժողովրդական գործիքներ, ժող գործիքների անսամբլներ, էստրադային երգեցողություն, էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ, էստրադային անսամբլներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն ,զինվորական նվագախմբեր , երգչախմբեր, պարարվեստ և այս տարվա նորությունը՝ կերպարվեստ:
Իրենց անվանակարգերում 21 բացարձակ հաղթողների շնորհվելու է Մեծ մրցանակ, շուրջ յոթ տասնյակ ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ I, II, III,IV և V կարգի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում:
Բոլոր մասնակիցները ստանալու են խրախուսական մրցանակներ և տարբեր դիպլոմներ:Այս ամենը վկայում է այն մասին, որ «Վերածնունդե մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի մանկական և երիտասարդական արվեստի ամենախոշոր միջազգային տոնահանդեսը:


Մասնագիտական հանձնաժողովների (ժյուրիների կազմում) ընդգրկված են բազմաթիվ արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 14 երկրներից:
Փառատոնային օրերին ժյուրիի բոլոր անդամների և նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երևանում և հանրապետության այլ քաղաքներում կանցկացվեն համերգներ և վարպետության դասեր մրցույթ-փառատոնի մասնակիցների համար:
Փառատոնի շրջանակներում կանցկացվի «Մշակույթների երկխոսությունե միջազգային 12-րդ գիտաժողովը, նվիրված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամագրման 10ամյակներին, որին կմասնակցեն շուրջ երեք տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից:
«Վերածնունդե մրցույթ-փառատոնի հաղթողները և մրցանակակիրները տարվա ընթացքում համերգներով հանդես կգան ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում, տարբեր երկրներում: Ամռան ընթացքում նրանց համար կկազմակերպվի Վերածնունդ մրցույթ-փառատոնի ամառային ստեղծագործական ակադեմիա:


Մրցույթ-փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 5- ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում:

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ