Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերժ Սարգսյանն Իրանի նախագահին և ժողովրդին շնորհավորել է Նովրուզի առիթով

Սերժ Սարգսյանն Իրանի նախագահին և ժողովրդին շնորհավորել է Նովրուզի առիթով
21.03.2018 | 16:51

Նախագահ Սերժ Սարգսյանը Նովրուզի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին, մաղթել նրան քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ իրանական օրացույցով 1397-ն Իրանի համար լինելու է առաջընթացի ու հաջողությունների տարի, իսկ հայ-իրանական հարաբերությունների համար՝ հեռանկարային ու գործնական ծրագրերով հագեցած ժամանակաշրջան:

Նախագահը նշել է, որ դարերի խորքում ձևավորված հայ-իրանական բարեկամությունը պարտավորեցնում է ըստ արժանվույն գնահատել անցյալի ձեռքբերումներն ու հավատարիմ մնալ քաղաքակրթությունների օրրան Հայաստանի և Իրանի բարիդրացիական հարաբերությունների ոգուն:

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ