Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրքը»

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրքը»
21.03.2018 | 16:52

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ նախագիծը սահմանադրական է, ուստի պետք է ընդունվի պատգամավորների ձայների 3/5-ով:

Վարման կարգով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ՀՀ ԸՕ-ի հետ կապված «Ծառուկյան» խմբակցությունն իր նախաձեռնությունն ու առաջարկությունն ուներ, որ չընդունվեց: «Այս նախագիծը դրական միտում է պարունակում, բայց խնդիրը չի լուծվում, ունենք առաջարկություններ, ընդգրկվելու դեպքում կողմ կքվեարկենք, իսկ այս տեսքով՝ ձեռնպահ»,- ասաց նա: Վարման կարգով խոսեց նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը` նշելով, որ նախագծում կարևոր փոփոխություն է կատարված, և ուսուցիչների, բուժաշխատողների համար ի պաշտոնե քարոզչություն իրականացնելու սահմանափակում է նախատեսված: Ըստ նրա, կարևոր է նաև այն փոփոխությունը, որ գրանցված կուսակցությունը ընտրությունների բողոքարկման համար կարող է դիմել Վարչական դատարան, ինչը կանխարգելիչ գործոն է: Նա հայտարարեց, թե «Ելքը» կողմ է քվեարկելու: Նախագիծն ընդունվեց 74 կողմ, 23 ձեռնպահ ձայներով:

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ