«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թրամփը շնորհավորել է Պուտինին

Թրամփը շնորհավորել է Պուտինին
21.03.2018 | 16:53

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վերընտրվելու կապակցությամբ: Թրամփն ասել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինին «ոչ շատ հեռու ապագայում»՝ քննարկելու սպառազինությունների մրցավազքը, ՈՒկրաինայի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի հարցերը:

Սպիտակ տանը լրագրողներին նա ասել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև սպառազինությունների մրցավազքը «վերահսկողությունից դուրս է գալիս, բայց մենք երբեք թույլ չենք տա որ որևէ մեկը նույնիսկ մոտենա մեր մակարդակին»։

Դիտվել է՝ 882

Մեկնաբանություններ