Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լուկաշենկո. Ռուսները վախենում են Բելառուսի հնարավոր կորստից

Լուկաշենկո. Ռուսները վախենում են Բելառուսի հնարավոր կորստից
21.03.2018 | 22:56

Ռուսաստանն այսօր էլ վախենում է կորցնել Բելառուսը` հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում` երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Ռուսները մեր եղբայրներն են: Նրանք, սակայն, տարբեր են` կան լավերը և կան վատերը: Լինում է, որ չեն թողնում իրենց տարածքում կաթ ու շաքար վաճառել, նավթի ու գազի մատակարարումներն են դադարեցնում: Դա, սակայն, չի նշանակում, որ նրանք մեր թշնամիներն են: Ո՞վ է մեզ առաջինը օգնության ձեռք մեկնելու` ռուսները: Եվ կարևոր չէ, թե ինչ դրդապատճառներ կլինեն դրա հիմքում: Նրանք մինչ օրս վախենում են Բելառուսի կորստից»,- Belta գործակալության փոխանցմամբ հայտարարել է Լուկաշենկոն:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ