«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մերկել. Աֆրինում տեղի ունեցող իրադարձություններն անընդունելի են

Մերկել. Աֆրինում տեղի ունեցող իրադարձություններն անընդունելի են
21.03.2018 | 23:04

«Գերմանիան խստորեն դատապարտում է սիրիական Աֆրինում Թուրքիայի գործողությունը»` Բունդեսթագի ամբիոնից հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Այն, ինչ կատարվում է Աֆրինում, անընդունելի է և կապ չունի, թե անվտանգության ինչ նկատառումներով է առաջնորդվում Թուրքիան»,- ասել է Մերկելը: Նրա խոսքով` «Աֆրինում հազարավոր խաղաղ բնակիչներ հալածանքների են ենթարկվում, զոհվում են կամ էլ ստիպված են լքել հայրենի տունը»:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ