Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Չավուշօղլու. Մանբիջի հարցում Թուրքիան և ԱՄՆ-ը փոխըմբռնման են հասել

Չավուշօղլու. Մանբիջի հարցում Թուրքիան և ԱՄՆ-ը փոխըմբռնման են հասել
21.03.2018 | 23:05

«Անկարան և Վաշինգտոնը փոխըմբռնման են հասել սիրիական Մանբիջ քաղաքի հետագա ճակատագրի շուրջ»` ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, թե խոսքն առայժմ «ընդհանուր հայտարարի, այլ ոչ թե ֆորմալ պայմանավորվածության մասին է»` կողմերը փոխըմբռնման են հասել հարցի շուրջ, թե ովքեր են վերահսկելու Մանբիջը, երբ Քրդական Ժողովրդական Պաշտպանության ուժերը (YPG) կլքեն այդ շրջանը: Մանբիջում տեղակայված են նաև ամերիկյան ստորաբաժանումներ:

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ