Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եվրոպան մի կողմ է քաշվել

Եվրոպան մի կողմ է քաշվել
22.03.2018 | 12:28

Եվրոպայի որոշ ղեկավարներ, որ անցյալ շաբաթ համերաշխություն էին հայտնում Մեծ Բրիտանիային Սկրիպալների վրա հարձակման հարցով, շնորհավորեցին Վլադիմիր Պուտինի վերընտրությունը` գրում է The Times-ը` ընդգծելով Ռուսաստանի առնչությամբ միասնական եվրոպական քաղաքականության չգոյությունը: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի` Պուտինին ուղղված նամակում Սոլսբերին կամ Կրեմլի ու Մեծ Բրիտանիայի դիվանագիտական սկանդալը չի հիշատակվում: Յունկերը պատրաստակամություն է հայտնել «վերականգնել անվտանգության համաեվրոպական համակարգը» Ռուսաստանի մասնակցությամբ և Պուտինին մաղթել է «հաջողություններ պատասխանատու պարտականությունները կատարելու մեջ»: Ժողովրդավար ղեկավարները մշտապես շնորհավորում են միմյանց ընտրություններում տարած հաղթանակները, բայց ռուսաստանյան ընտրությունները դեֆակտո բռնապետի սարքած ժողովրդավարության ծաղրանմանություն էին: Յունկերը մոռացել է, որ Պուտինն իր պարտականություններից է համարում Սիրիայում Ասադի վարչակարգին աջակցությունը, խաղաղ բնակիչների դեմ նրա կողմից քիմիական զենք կիրառելու թողտվությունը, բռնակցված Ղրիմի ամրապնդումը: Անգելա Մերկելը ևս չի հիշատակել Սոլսբերիին, թեպետ անցյալ շաբաթ կարծես թե աջակցում էր Մեծ Բրիտանիային, հիմա նա այդ ամենը համարում է անցած գործեր:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեր վերընտրությունը ՌԴ նախագահ»,- գրել է Մերկելը և հավելել, որ «երկխոսությունը շարունակելը կենսականորեն կարևոր է»: ԵՄ-ում Բրիտանիայի նշանակալից դաշնակիցների մեծ մասը մեկ շաբաթ առաջ վճռականորեն նրա կողքին էին, հաստատակամությունն առայժմ պահպանում է միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Պուտինը հարգում է միայն ուժն ու արհամարհում է թուլությունը, որ դրսևորում են շատ երկրներ: Նրանք մեկ ձեռքով շնորհավորանքներ են գրում, մյուսով աջակցում են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին: Կրեմլ է ուղղվում խառը ազդանշան ու Պուտինը դա հեշտությամբ խաղարկում է: Անվճռականությունը Ռուսաստանի հարցում վկայում է, որ իր արտաքին քաղաքականության մեջ Եվրամիությունը պատրաստ չէ ապագային առանց Մեծ Բրիտանիայի: Անհրաժեշտ է ապագա համագործակցության սահմանները գծել նրա հետ, ով կդառնա Մեծ Բրիտանիայի ամենակարևոր դաշնակիցը, այլապես Պուտինը շատ արագ նոր հաղթանակ կտոնի:
The Times


Հ.Գ. Բացի թեական ու քաղաքական մեղադրանքներից ի՞նչ ներկայացրեց Մեծ Բրիտանիան Ռուսաստանին ու Եվրոպային: «Սկրիպալների թունավորումը Պուտինի հրամանով է եղել»` հայտարարեց ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը` առանց հիմնավորման, որ լսել կամ տեսել է Պուտինի բանավոր կամ գրավոր հրամանը:
Եվրամիությունը Մեծ Բրիտանիային չի վտարել, բրիտանացիներն իրենք են որոշել ԵՄ-ից դուրս գալ և իզուր են կարծում, որ առանց իրենց ԵՄ արտաքին քաղաքականությունը թուլանում է` ԵՄ-ում միշտ էլ առաջին ջութակը նվագել են Գերմանիան ու Ֆրանսիան: Ի՞նչ փոխվեց, որ Մեյը Պուտինին չշնորհավորեց:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ