Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլա Սարկոզիին հարցաքննել և ազատ են արձակել

Նիկոլա Սարկոզիին հարցաքննել և ազատ են արձակել
22.03.2018 | 12:32

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ում կալանքի տակ էին առել կոռուպցիայի գործով, հարցաքննվել և բաց է թողնվել։ Քննիչների ուշադրությունը գրավել էր ԶԼՄ-ների տեղեկատվությունը՝ 2007-ին Սարկոզիի նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման մասին։ Հետաքննությունը սկսվել էր, երբ 2012-ին Սարկոզին տանուլ տվեց նախագահական ընտրությունները և զրկվեց դատական անձեռնմխելիությունից։

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ