ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը պահանջում են լավատեսական մոտեցում. ԵԱՀԿ գերագույն հանձնակատար

ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը պահանջում են լավատեսական մոտեցում. ԵԱՀԿ գերագույն հանձնակատար
22.03.2018 | 17:23

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը պահանջում են լավատեսական մոտեցում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Լամբերտո Զանյերը՝ Twitter սոցիալական ցանցում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Թրենդ» գործակալության հարցին:

«Այս հարցին ավելի ճիշտ կլինի, որ պատասխանեն ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահությունն ու Մինսկի խումբը, բայց իմ կարծիքով՝ անգամ ամենաձգձգված հակամարտությունների, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը պահանջում են լավատեսական մոտեցում և համառություն»,- նշել է գերագույն հանձնակատարը:

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ