Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լուկաշենկոն Վրաստանում է

Լուկաշենկոն Վրաստանում է
22.03.2018 | 23:45

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանել է Վրաստան՝ քննարկելու տարածաշրջանի խնդիրներն ու երկկողմ կապերի սերտացման հարցերը: Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների ավարտին կողմերը մի շարք փաստաթղթեր կստորագրեն, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը վերացնելու վերաբերյալ:

Լուկաշենկոյի այցին զուգահեռ՝ Թբիլիսիում մեկնարկել է վրաց-բելառուսական գործարար համաժողովը, որի նպատակը երկկողմ տնտեսական կապերի աշխուժացումն է: Սա Լուկաշենկոյի երկրորդ այցն է Վրաստան վերջին երեք տարիների ընթացքում:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ