Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սարկոզին մերկապարանոց սուտ է որակում Քադաֆիից միլիոններ ստանալու մեղադրանքը

Սարկոզին մերկապարանոց սուտ է որակում Քադաֆիից միլիոններ ստանալու մեղադրանքը
22.03.2018 | 23:57

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մերկապարանոց սուտ է որակել մեղադրանքները, թե 2007-ի ընտրություններում միլիոններ է ստացել Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիից: «Այս զրպարտությունը դժոխքի է վերածել իմ կյանքը»,- ասել է Սարկոզին Le Figaro պարբերականին՝ պնդելով, թե դատախազությունը մեղադրանքը հիմնավորող որևէ փաստ չի ներկայացրել:


Շաբաթասկզբին 26 ժամ շարունակված հարցաքննությունից հետո դատախազությունը Սարկոզիին մեղադրանք առաջադրեց՝ կաշառք ստանալու, նախընտրական արշավը ապօրինի ֆինանսավորելու և պետական միջոցները յուրացնելու համար: 2007-12 թվականներին պաշտոնավարած նախագահը այժմ գտնվում է ազատության մեջ, սակայն՝ դատարանի հսկողության ներքո:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ