Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լվացքի մեքենան կա, բայց լվացք չի անում

Լվացքի մեքենան կա, բայց լվացք չի անում
23.03.2018 | 01:26

Զորամասերը լվացքի մեքենաներով ապահովելու խնդիրը վերջին շրջանում շատ էր քննարկվում: Պաշտպանության նախարարությունից հավաստում եղավ, որ զորամասերն ապահովված են լվացքի մեքենաներով, սակայն, պարզվում է... լվացք չեն անում: Սյունիքի մարզի N զորամասում ծառայող զինվորի ծնողներից մեկը պատմեց, որ իր որդու զորամասում իսկապես կա լվացքի մեքենա, սակայն լվացքի փոշի չկա, որ լվացք անեն:


«Իսկ ինչպե՞ս են լվանում իրենց համազգեստը» հարցին ի պատասխան մեր զրուցակիցը նշեց, որ դրսում լվացք անողներ կան. մեկ համազգեստը 1000 դրամով տալիս են լվանալու, գումարն էլ ծնողներն են ուղարկում: Ձմռան ամիսներին էլ, երբ համազգեստին ավելանում է զինվորական բաճկոնը, լվանալու գինը կրկնակի ավելանում է:
Իհարկե, լավ է, որ բոլոր զորամասերն ապահովված են լվացքի մեքենաներով, բայց առավել լավ կլիներ, որ դրանք գործնականում կիրառվեին:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ