Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆուտբոլ ունենք` աշխարհը չունի

Ֆուտբոլ ունենք` աշխարհը չունի
23.03.2018 | 04:21

2017 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքներն ու լավագույնը ճանաչել Հենրիխ Մխիթարյանին, թեպետ նույն հաջողությամբ կարող էր այդպիսին ճանաչել, զորօրինակ, Մեսիին կամ Ռոնալդուին և կամ երրորդ ինչ-որ մեկի ու ընտրության մեջ չսխալվել, որովհետև նրանցից և ոչ մեկի լավ կամ վատ լինելն իրենից անկախ բան է, ու բարեբախտություն է, որ անկախ բան է:


Միաժամանակ ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում, այն է՝ ֆուտբոլի ակադեմիայում, երեկ կայանալու էր Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի (այստեղ ուզում ենք ընթերցողի բացառիկ ուշադրությունը հրավիրած լինել) առաջին 15 րոպեն «բաց» էր լինելու հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների համար: Բացառապես անվտանգության նկատառումներով սահմանված 15 րոպեն նրա համար է, որ հնարավոր մեր մրցակիցները հանկարծ ժամանակից շուտ չյուրացնեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անմիջական ղեկավարությամբ մշակված ու հավաքականի մարզչական կորպուսի կողմից ի ղեկավարումն ընդունելիք տակտիկական մշակումները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ