Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էմանուել Մակրոնը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում

Էմանուել Մակրոնը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում
23.03.2018 | 04:40

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կոնգրեսում ելույթ կունենա ապրիլին` ԱՄՆ պաշտոնական այցի ժամանակ` մարտի 21-ին տեղեկացրեց AFP-ը` հղում անելով Ներկայացուցիչների պալատի նախագահ Պոլ Ռայանին: «Ֆրանսիան ոչ միայն մեր վաղեմի դաշնակիցն է, այլև ուժեղագույններից մեկը»` հրավերը մեկնաբանեց Կոնգրեսի ստորին պալատի խոսնակը: Նրա խոսքով` Մակրոնը ելույթ կունենա ԱՄՆ խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում ապրիլի 25-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը Մակրոնը կհանդիպի երկօրյա այցի առաջին օրը` ապրիլի 24-ին: ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջ ելույթ ունենալու պատվին արժանացել են Մակրոնի բոլոր նախորդները` Շառլ դը Գոլից սկսած (բացառությամբ Ֆրանսուա Օլանդի): Վերջին անգամ ԱՄՆ խորհրդարանում ելույթ ունեցած այլ երկրի ղեկավարը եղել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին 2016-ին:
RFI


Հ.Գ. Իհարկե, Էմանուել Մակրոնի օրակարգում արտաքին քաղաքական աշխարհագրական տաբուներ չկան` վերջերս նա Աֆրիկայում էր, հետո` Հնդկաստանում, մինչև ԱՄՆ մեկնելը հաստատ էլի ինչ-որ երկրում կլինի: Բայց ԱՄՆ այցը բազում ինտրիգներ ունի` ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո ԱՄՆ-ին պետք են դաշնակիցներ ԵՄ-ում, իսկ ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունները չեն ստացվում` Թրամփը հայտարարեց, որ դուրս է գալիս Փարիզի Կլիմայի հարցով համաձայնագրից, որքան էլ Մակրոնը փորձեց կանխել, ալյումինի ու պողպատի ԱՄՆ ներկրման Թրամփի սահմանած բարձր մաքսատուրքերը Մակրոնն ու Մերկելն անվանեցին «առևտրական անթույլատրելի պատերազմ, որտեղ հաղթողներ չեն լինի»:

Կա Սիրիայի հավերժական հարցը: Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի միասնական քաղաքականության հարցը: Մակրոնը, ինչպես իր բոլոր այցերի ընթացքում, կփորձի առևտրական շահավետ գործարքներ կնքել ու հնարավորինս շատ ֆրանսիական ապրանքներ վաճառել` օծանելիքից մինչև զենքեր: Կլինեն տասնյակ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնց լուծումներում կարևոր է ԱՄՆ-ի տեսակետը ու մեծ քաղաքականություն վերադարձած Ֆրանսիայի` ինչպես Մակրոնն ասաց Դավոսում, դիրքորոշումը: Բայց այդ ամենից բացի` կա պատահական ու խորհրդանշական համընկնում` Մակրոնն ու Թրամփը հանդիպելու են ապրիլի 24-ին: Ի՞նչ է դա նշանակում, պարզ կդառնա 25-ին կամ ավելի ուշ, բայց առավել քան հավանական է, որ Մակրոնի ու Թրամփի օրակարգում հայկական հարցը լինելու է ինչ-որ ձևակերպումով` ցեղասպանությա՞ն, Լեռնային Ղարաբաղի հարցի՞, ԵՄ-ի հետ կամ երկկողմ ու բազմակողմ համագործակցությա՞ն, բայց լինելու է: Երբ հանդիպում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները, Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող օրակարգում չլինել: Ապրիլի 25-ին Կոնգրեսում Մակրոնը ներկայացնելու է ոչ միայն Ֆրանսիան, այլև ջանալու է ներկայանալ իբրև համաեվրոպական մասշտաբի գործիչ, իսկ դա ենթադրում է կոնֆլիկտների լուծման ու համագործակցության սեփական տարբերակներ ունենալ ու առաջարկել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ