Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՈՒկրաինայում սկսվել է նախընտրական պայքարը` ձերբակալվել է Նադեժդա Սավչենկոն

ՈՒկրաինայում սկսվել է նախընտրական պայքարը` ձերբակալվել է Նադեժդա Սավչենկոն
23.03.2018 | 16:05

ՈՒկրաինայում ձերբակալվել է պատգամավոր, նախկինում Ռուսաստանի կողմից գերեվարված ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոն: Դատախազության պնդմամբ՝ նա ահաբեկչական հարձակումներ է ծրագրել իշխանությունների դեմ և «ցանկացել է ականանետներով պայթեցնել Գերագույն ռադայի գմբեթը, ողջ մնացած պատգամավորներին էլ սպանել ինքնաձիգներով»:

Ազատազրկումից րոպեներ առաջ Գերագույն ռադան դատախազության միջորդությամբ զրկել է նրան պատգամավորական անձեռնմխելիությունից: Ռուսաստանից վերադառնալուց անմիջապես հետո ՈՒկրաինայում հերոսի կոչման արժանացած Սավչենկոն ընդունել է, որ Դոնբասից զենք է փոխադրել ու Կիևի կառավարական թաղամասը վերացնելու ծրագրեր մշակել: Նա պնդել է, թե այդ ամենը «սյուրռեալիզմ էր և քաղաքական սադրանք, որի հիմնական նպատակն էր՝ ցույց տալ իշխանություններին, որ իրենք էլ են մահկանացու»: Առաջիկա երեք օրերին դատարանը կորոշի Սավչենկոյի խափանման միջոցի հարցը:

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ