Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սպասվում են կարճատև անձրևներ ու ամպրոպներ, քամու ուժգնացում

Սպասվում են կարճատև անձրևներ ու ամպրոպներ, քամու ուժգնացում
23.03.2018 | 16:06

Այսօր օրվա առաջին կեսին Հայաստանի արևմտյան շրջաններում, Երևանում, վաղը ուշ երեկոյան ժամերին, մարտի 25-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 24-ի գիշերը, 26-27-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մետր/վայրկյան, վաղը՝ 25-30 մ/վ արագությամբ: Երևանում մարտի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 5-6 աստիճանով:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ