Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրումը «չի խոչընդոտի» ԵՄ- Հայաստան համաձայնագրի վավերացմանը

Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրումը «չի խոչընդոտի» ԵՄ- Հայաստան համաձայնագրի վավերացմանը
23.03.2018 | 16:07

Կառավարության նիստից հետո ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը չի ազդի Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների վրա և խոչընդոտներ չի հարուցի Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը:

«Ոչինչ չեմ տեսնում: Դրա մասին բազմիցս խոսվել է: Ավելին՝ նույն ԵՄ-ն շատ կարևորում է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ առաջին պետությունն է, որը այդպիսի խոր համագործակցության է գնում ԵՄ-ի՝ բնական է, պահպանելով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն միավորումներում»,- հավելեց ԱԳ փոխնախարարը: Շավարշ Քոչարյանը գրեթե անհավանական համարեց, որ ԵՄ երկրների մակարդակով նույնպես փորձ արվի խոչընդոտել Բրյուսելի հետ Հայաստանի ստորագրած հիմնարար համաձայնագրի վավերացումը. «Այն պետությունը, որը շահագրգիռ չէր, դա կարող էր անել դեռևս մինչև ստորագրումը: Որ ԵՄ-ն ստորագրել է, նշանակում է, որ բոլոր անդամ պետությունների կողմից եղել է լիակատար համաձայնություն»:


Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Եվրամիության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագծին:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ

cHN0jpDWgAje9ingi2d6XY03.jpg" alt="Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում" title="Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում" />
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում