ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը կասեցրել է քրեական հետապնդումը Թուրքիայի նախագահի թիկնազորի անդամների նկատմամբ: Վաշինգտոնում անցած տարի նրանց առաջադրված մեղադրանքներով դիվանագիտական խութեր էին առաջացել ԱՄՆ - Թուրքիա հարաբերություններում: Բռնությունների մեջ մեղադրվող 15 թիկնապահներից 11-ի գործը կարճվել է, գրում է «Wall Street Journal»-ը՝ նշելով, թե այդպիսով կվերանա թուրք-ամերիկյան լարվածության աղբյուրներից մեկը: ԱՄՆ դատախազությունն առաջին չորսի մեղադրանքները կարճելու հայցով դատարան էր դիմել անցած տարվա նոյմբերեին, փետրվարի 14-ին՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Անկարա այցից մեկ օր առաջ կասեցվել էին ևս 7 թուրք թիկնապահներին առաջադրված մեղադրանքները:
Նրանց թվում էր նաև Ռեջեփ Էրդողանի թիկնազորի ղեկավարը: ԱՄՆ դատախազությունը չի հրապարակել մեղադրանքները կարճելու որոշումները և որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Դատախազության գրասենյակը տեղեկությունը հայտնել է՝ պատասխանելով «Wall Street Journal»-ի հարցմանը:
ԱՄՆ դաշնային դատախազության գրասենյակը «Wall Street Journal»-ի հարցման պատասխանում նաև նշել է, որ Էրդողանի թիկնազորի չորս անդամների, բախումներին մասնակցած՝ Կանադայի երկու քաղաքացիների դեմ մեղադրանքները մնում են ուժի մեջ: Նրանցից ոչ մեկը ձերբակալված չէ: ԱՄն-ի երկու քաղաքացիներ այժմ սպասում են դատավճռի․ անցած դեկտեմբերին նրանք մեղավոր են ճանաչվել բռնությունների դիմելու համար: