Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շարմազանով. Ավելի փորձառու, ավելի իմաստուն, ավելի պատրաստված գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, ՀՀԿ-ն չունի

Շարմազանով. Ավելի փորձառու, ավելի իմաստուն, ավելի պատրաստված գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, ՀՀԿ-ն չունի
23.03.2018 | 16:09

ՀՀԿ-ն պաշտոնական քննարկում չի ծավալել վարչապետի հարցի շուրջ` ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Իր հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այս հարցը տարբեր ֆորմատներով քննարկվում ու քննարկվելու է»,- նշեց նա: Կուսակցությունը պետք է ընդունի այնպիսի որոշում, որը բխելու է ՀՀ շահերից:


«Մինչ օրս ինստիտուցիոնալ քննարկում չի իրականացվել, մենք պաշտոնապես ոչ գործադիր մարմնի, ոչ խորհրդի նիստում դեռ չենք անդրադարձել այդ հարցին»,- ասաց Շարմազանովը: Նա նշեց, որ այս հարցի շուրջ ՀՀԿ-ականները տարբեր կարծիքներ են արտահայտել: «ՀՀԿ-ն, հաշվի առնելով արտաքին ու ներքին մարտահրավերները, վարչապետին տրված լիազորությունների շրջանակներում, ավելի փորձառու, ավելի իմաստուն, ավելի պատրաստված, մարտահրավերներին ավելի ճկուն դիմակայելու գործիչ, քան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, չունի։ Սա իմ կարծիքն է, որը կիսում են շատ ՀՀԿ-ականներ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ