Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թրամփը ցանկանում է ցուցմունք տալ Մյուլլերին

Թրամփը ցանկանում է ցուցմունք տալ Մյուլլերին
23.03.2018 | 16:18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ցուցմունք տալ 2016-ի նախագահական ընտրություններին ռուսական կողմի հավանական միջամտության գործի հետաքննությամբ զբաղվող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին:


«Այո, ես կցանկանայի»,- ասել է նա ի պատասխան Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը հնչած հարցի, թե կցանկանար ցուցմունք տալ Մյուլլերին: Թրամփի հայտարարությանը նախորդել է տեղեկությունը, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախագահի կարևորագույն փաստաբաններից մեկը՝ Ջոն Դոուդը, որ մշտապես դեմ էր Թրամփի այդ քայլին:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ