Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԵՄ-ն հետ է կանչում Մոսկվայից իր դեսպանին

ԵՄ-ն հետ է կանչում Մոսկվայից իր դեսպանին
23.03.2018 | 16:19

ԵՄ ղեկավարները պայմանավորվել են հետ կանչել Մոսկվայից ԵՄ դեսպանին՝ Մարկուս Էդերերին, Սոլսբերիում ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով խորհրդակցությունների համար` հայտնում է Reuters-ը:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ ղեկավարները համաձայնել են մեծ Բրիտանիայի հետ, որ Ռուսաստանն ամենայն հավանականությամբ պատասխանատվություն է կրում Սկրիպալի թունավորման համար:

Դիտվել է՝ 882

Մեկնաբանություններ