Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Երկակի ստանդարտներով ՏՄՊՊՀ-ն

Երկակի ստանդարտներով ՏՄՊՊՀ-ն
23.03.2018 | 18:13

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) մասնագիտական կառույց է, ուստի այն պետք է լինի ապաքաղաքական»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ի առաջարկին, որ ՏՄՊՊՀ անդամներից մեկի թեկնածությունը ներկայացնեն ընդդիմադիր պատգամավորները:


«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, բոլոր անդամների թեկնածությունը ԱԺ-ին ներկայացնում է վարչապետը: Այսինքն, երբ Շաբոյանն ասում է, թե հանձնաժողովն ապաքաղաքական պետք է լինի, միայն կիսով չափ է ճշմարտություն: Այնտեղ, իսկապես, չկան ու չեն կարող լինել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, սակայն այնտեղ են իշխանության վստահությունը վայելող անձինք: Իսկ վարչապետը, որը այսօր և վաղը լինելու է ՀՀԿ մեծամասնության անդամ, չի կարող թեկնածուներ նշանակել, ենթադրենք, ընդդիմադիր որևէ անհատի, որի տեսլականը չի համընկնում իր քաղաքական մեծամասնության շահերի հետ: Ստացվում է, ՏՄՊՊՀ-ն ապաքաղաքական է ընդդիմության համար, խիստ քաղաքական` իշխանության դեպքում: Այս երկակի ստանդարտներով էլ Արտակ Շաբոյանը տնտեսության հակամրցակցային շուկաներն է դիտարկում: ՈՒ դրա հետևանք է նաև այն, որ նույն Շաբոյանն ամեն պատեհ առիթով հայտարարում է, որ Հայաստանում մոնոպոլիաներ չկան: Անշուշտ, չկան իշխանության կողմից ներկայացված ՏՄՊՊՀ-ի անդամների համար, իսկ ընդդիմադիր ուժերի և ողջ հանրության համար ակնհայտ է, թե ովքեր են մեր երկրի իրական մոնոպոլիստները ու ինչպես են նրանք կուլ տվել փոքր ու միջին բիզնեսը:


Ողջ խնդիրն էլ այն է, որ նմանատիպ կառույցների աշխատանքը մշտապես փորձում են իբր օրենքներով այս ու այն կողմ «թեքել», մինչդեռ դրա արդյունքում իրական խնդիրները կրկին մնում են: Այսինքն, ոչ թե օրենքներն են մեղավոր ու անկատար, այլ համակարգը և դրանում «ներդրված» տրամաբանությունը: Թե չէ, որքան էլ այս օրենքով գների չհիմնավորված բարձրացման, գների չհիմնավորված նվազման, խտրական պայմանների կիրառման համար նոր իրավական սահմանումներ լինեն, միևնույն է, դրանք գործելու են այն դեպքում, երբ «թիրախը» խոցելու հրահանգ կա, եթե չկա, հազար նման օրենք էլ չի կարող իրավիճակ շտկել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ