Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուսաստանի հետ ձգվող թնջուկը նյարդայնացնում է Գերմանիային

Ռուսաստանի հետ ձգվող թնջուկը նյարդայնացնում է Գերմանիային
24.03.2018 | 07:52

Պուտինի վերընտրությունից հետո գերմանական շատ ընկերություններ հույս ունեն վերականգնել երկխոսությունը Ռուսաստանի հետ` գրում է Յուլիա Լյեռը Frankfurter Allgemeine Zeitung-ում: Գոտֆրիդ Պրեխտլը սեփական փորձով գիտի` ինչ է նշանակում կորցնել ընկերության շրջանառության 2/3-ը: Առաջ Օդենվալդում որսորդական զենքերի արտադրության նրա արհեստանոցի արտադրանքի առյուծի բաժինը ռուսներն էին տանում: Զենքը, որի գինը երբեմն հասնում էր մեկ միավորին մի քանի հազար եվրոյի, շատ հարգի է ռուս հավաքորդների շրջանում:

4 տարի առաջ այդ սպառման շուկան Պրեխտլի առաջ փակվեց հակառուսական պատժամիջոցների պատճառով: Ինչպես շատ ձեռնարկատերեր, նա հույս ունի, որ Պուտինի վերընտրությունը կարող է երկխոսության ազդակ դառնալ ԵՄ-ի ու ՌԴ-ի համար: Պատժամիջոցների թուլացման հավանականությունը քիչ է, սակայն այդ թեման նորից է հայտնվել քաղաքական օրակարգում: «Կարևոր է նորից միմյանց հետ երկխոսել»` գրել է կանցլեր Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինի ուղարկված շնորհավորական ուղերձում: Գերմանական տնտեսության արևմտյան կոմիտեն Ռուսաստանի հետ բիզնես անող 110 ձեռնարկատերերի շրջանում հարցում է անցկացրել: 57 % -ը կողմ է պատժամիջոցների աստիճանական վերացմանը, 37 %-ը անհապաղ ու աներկբա վերացում են պահանջում, պահպանությանը կողմ է միայն 5 %-ը: Քաղաքական գործիչների շրջանում տեսակետները կտրուկ տարբերություններ ունեն: Կանաչները նախընտրում են դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը: Նրանց ղեկավար Ռոբերտ Խաբեկը կարծում է, որ «դա այն քիչ կետերից մեկն է, որ կարող է ցավոտ հարվածել Ռուսաստանին»: Թյուրինգիայում ՔԴՄ խմբակցության ղեկավար Մայք Մորինգը պահանջում է տնտեսական պատժամիջոցների թուլացում ու մատնացույց է անում, որ Ռուսաստանի հետ բիզնես ունեցող տեղացի ձեռնարկատերերը զրկվել են իրենց շրջանառության 30 %-ից: Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Վոլֆգանգ Բյուխելի խոսքով` «պատժամիջոցներից աստիճանական հրաժարումը հնարավոր է միայն Մինսկի պայմանավորվածությունների կատարման կառուցողական քայլերից հետո»: Կիլում Համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալներով` հակառուսական պատժամիջոցների պատճառով գերմանական ընկերությունները 17 միլիարդ դոլար են կորցրել: Խոսքը արտադրանքի մասին չէ միայն, որ գերմանական ընկերությունները չեն կարող արտահանել ՌԴ` ասում է ինստիտուտի փորձագետ Յուլիան Հինցը. «Հիմնական խնդիրը ֆինանսավորումն է»: Ընկերությունները բանկերից վարկեր չեն ստանում, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հետ բիզնեսին: ՈՒղղակի ներդրումների հարցում արևմտյան ձեռներեցները «հիմնականում լավատես են»` ասում է Բյուխելը: Շատերն իրենց արտադրությունը տեղափոխել են Ռուսաստան և այնտեղ են կառուցում իրենց լոգիստիկ շղթան:
Յուլիա ԼՅԵՌ, Frankfurter Allgemeine


Հ.Գ. Պատժամիջոցները Ռուսաստանին չստիպեցին իր քաղաքական դիրքորոշումներից նահանջել: Շեշտը դրվեց ռազմարդյունաբերության համալիրի զարգացման վրա և Ռուսաստանը դարձավ առավել վտանգավոր երկիր: ՈՒ Արևմուտքը պետք է հաշվի նստի նոր իրողության հետ` ինչպես վարվել Ռուսաստանի հետ` երկխոսե՞լ, թե՞ շարունակել մեկուսացումը` հիմա էլ Մոսկվայից հետ կանչելով իրենց դեսպաններին` ինչպես հորդորում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը` իր երկրում դեմքը փրկելու համար: Պատահական չէ, որ լեյբորիստները Մեծ Բրիտանիայում համամիտ չեն Թերեզա Մեյի տեսակետներին և ընտրությունների ժամանակ հիշեցնելու են նրա բոլոր քայլերի հետևանքները պետության ղեկավարի պաշտոնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ