Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գորան Բրեգովիչի երևանյան համերգը՝ շուտով

Գորան Բրեգովիչի երևանյան համերգը՝ շուտով
25.03.2018 | 23:35

Ապրիլի 16-ին, ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Գորան Բրեգովիչի մենահամերգը: Բրեգովիչը կոմպոզիտորն է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի: («Սև կատու, սպիտակ կատուե, «Գնչուների ժամանակըե, «Արիզոնյան երազանքե, «Անդերգրաունդե)։

Բրեգովիչը առեղծվածային կերպար է՝ գաղտնիքներով լի: Այդպիսին է նաև նրա երաժշտությունը, որտեղ կան բալկանյան, հունական, հռոմեական, գնչուական հնչերանգներ: Դպրոցական տարիներին նրան հեռացրել են երաժշտական դպրոցից (ուր ջութակ էր ուսուցանում)՝ պատճառաբանելով, որ վերջինս տաղանդից զուրկ է: Նրա կյանքն ամբողջությամբ փոխվել է, երբ մի օր մայրը կիթառ է նվիրել: Իսկ պատերազմը Բրեգովիչի կյանքը բաժանում է երկու փուլի՝ պատերազմից առաջ նա ռոք երաժիշտ էր, պատերազմից հետո դարձավ այնպիսին, ինչպիսին նրան այժմ գիտի ողջ աշխարհը:


Երևանյան համերգը կազմակերպել է Մեցցո Պրոդաքշնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Գլխավոր ինֆորմացիոն գործընկերն է Վիվառոն:

Դիտվել է՝ 1348

Մեկնաբանություններ