«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Լևոն Ալթունյանի հրաժարականից մինչև Նազիկ տատի բոստանը

Լևոն Ալթունյանի հրաժարականից մինչև Նազիկ տատի բոստանը
26.03.2018 | 20:13

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշանակման առաջին իսկ օրից իր հայտարարություններով ու որոշումներով հայտնվել է հասարակության և մասնագիտական հանրույթի քննադատության թիրախում: Ծխելու համար սահմանված տուգանքից մինչև դեղատոմսերով դեղերի գնման որոշում, որի վերաբերյալ այսօր խորհրդարանում լսումներ են եղել: Մասնագետները փաստել են, որ Ալթունյանը որոշումներ է կայացնում առանց համապատասխան մասնագիտական կազմակերպությունների հետ քննարկումների: Ի դեպ, այս բացթողում-թերությունն ունեն շատ գերատեսչությունների ղեկավարներ, որոնք որոշումներ են կայացնում մասնագիտական որոշակի շրջանակի համար առանց նրանց կարծիքը հաշվի առնելու:

«Դեղը տանձ չէ, առողջապահությունն էլ Նազիկ տատի բոստանը չէ... Թող փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտնի թեկուզ մեկ կազմակերպության մասին, որի հետ այս կարգը քննարկվել է»,- այսօր լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը՝ փաստելով, որ ոլորտի քաղաքականությունը սխալ է մշակված: Ըստ նրա, դրանով է պայմանավորված, որ հայաստանցիները նախընտրում են օգտվել Վրաստանի առողջապահական ծառայություններից:

«Հիմա հայերը ոչ միայն դեղեր են բերում, այլև գնում են Վրաստանում բուժվելու, քանի որ այնտեղ, օրինակ, ստենտավորումն ավելի էժան է: Այնտեղ վերականգնողական կուրս են անցնում, դեղեր գնում, նաև ծովում արևահարվում են: Այս բոլոր փողերը Վարստանին են գնում միայն այն պատճառով, որ մեր կառավարությունը չի ցանկանում լուծել ԱԱՀ հարցը, իսկ խոսքն ընդամենը տարեկան 16,7 մլն դոլարի մասին է, որպեսզի ամբողջ բնակչության համար դեղերի գները նվազեցվեն: Դրա փոխարեն, մենք այդ փողը Վրաստան ենք տանում»,- փաստեց Զաքարյանը:


Իրավիճակին քաղաքական գնահատական տվեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, որն անընդունելի համարեց լսումներին նախարարի բացակայությունը: «Ապրիլի 9-ից նոր սահմանադրությունը ամբողջապես կմտնի ուժի մեջ, դրույթը, որ կառավարության առանձին անդամների դեպքում հարցապնդման արդյունքում կարելի է բարձրացնել նրանց հրաժարականի հարցը, «Ծառուկյան» դաշինքը կօգտվի այդ դրույթից, և այն նախարարներին, որոնք իրենց, այսպես ասած, պատվից ցածր են համարում գալ այստեղ, պատասխանել լրջագույն հարցերին, երբ առողջապահության համակարգում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, նմանօրինակ նախարարների հարցը մենք անպայմանորեն կքննարկենք և կբարձրացնենք»,- ասաց պատգամավորը՝ հընթացս նշելով. «ՈՒնենք դեմքեր, որոնք դեղեր են ներկրում, ունեն դեղատներ, իրենց հիվանդանոցներում էլ ուղղորդելու են հիվանդներին այն դեղատներ և գրելու են այն դեղի անունը, որը տվյալ օլիգարխը ներկրում է: Դուք չգիտե՞ք սա ինչ համակարգի է տանելու և ինչ մոնոպոլիայի է տանելու»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ