Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բոլորը ոտքի վրա են

Բոլորը ոտքի վրա են
27.03.2018 | 00:40

Բոլորն այս օրերին հետևում են ընդդիմության գործողություններին, մասնավորապես նրա արմատական թևի ցույցերին, հասկանալու` կկարողանա՞ն վերջիններս որոշակի պոկում առաջացնել «դանթող» հասարակության ընդերքում: Պատկերը հուսադրող չէ. ո՛չ «Ճակատի» ուրբաթօրյա միտինգի, ո՛չ էլ «Մերժիր Սերժին» շաբաթօրյա երթի մասնակիցների թիվն առանձնապես տպավորիչ չէր, եթե չասենք` նույնիսկ հուսահատեցնող էր, ինչն էլ ակնառու էր հենց կազմակերպիչների վարքագծից, չնայած երիտասարդների շաբաթօրյա քայլերթը, մանավանդ ՀՀԿ գրասենյակի առջև երեսուն հոգով դիրքավորվելը, բարի ժպիտի տեղիք տվեց. լավ քաղտեխնոլոգիա էր, «պոզիտիվ» կար` նախ այն առումով, որ ՀՀԿ-ին անհանգստացնել պետք է մշտապես, այլապես վերջինիս «քունն» այնպես է տանում, որ կարող է մոռանա արթնանալ` գոնե «ուտելու» համար:


Երկուստեք հետաքրքիր էր այդ «նստոտումը». եթե բողոքող երիտասարդները երկար նստեին ՀՀԿ-ի մուտքի հարմարավետ աստիճաններին, ապա շատ արագ «երկնքից կիջներ» հարգարժան պարոն Օսիպյանը, նախ կհամոզեր` կարգը-ՀՀԿ-ի քունը չխախտել, հետո իր «տղերքը» «կգրկեին»-կհանեին բողոքավոր երիտասարդներին, գուցե մի քիչ աղմուկ լիներ, բայց սկսած շարժումը օրորոցում կմնար, պայքարից կվերածվեր աղմուկի և մինչև կարևորագույն շաբաթ` 9-17-ը, ընդհանրապես կմաշվեր, ինչի ականատեսը մեկ անգամ չէ, որ եղել ենք:


Մյուս կողմից` իշխանությունները հասկացան, որ նման «ներկայացումը» ՀՀԿ-ի մուտքի մոտ չի բացառվում` նույն այդ շաբաթվա ընթացքում, եթե ժողովրդի քանակը շատ ավելին լինի, ինչը քաղտեխնոլոգիայի տեսանկյունից բավականին «հետաքրքիր» է. նախ որ` Ազատության հրապարակը երբեք հաղթանակ չի բերել ընդդիմությանը և ապա, թեմատիկ-բովանդակային առումով, ՀՀԿ-ին այդքան մոտ գտնվելն ինքնին դրամատիկ կդարձնի սպասվող պայքարը:
Սա՝ ընդդիմադիրների քաղաքական թևի մասով: Ակնհայտ է սակայն, որ արմատական` «ծռերի» թևը ցանկանում է ուժային պայքար ծավալել. վերջիններս փորձում են մենթալ-քարոզչական պլանում հանրությանը պատրաստել հենց դրան: Կստացվի՞: Չենք կարծում: Հազար ու մի պատճառով:


ա) Ժողովրդի սակավ քանակն ասացինք:
բ) Գեոքաղաքական ակտիվ խաղացողների շահագրգռության բացակայությունը հիմա ենք շեշտում:
գ) Ամենակարևորը՝ հայ տեսակն ու «հայու գենը» (որքան էլ փորձ է արվում սփյուռքում` իրենց հարմարավետ տներում նստածներին սոցցանցերով խաղի մեջ ներքաշել, ընդ որում՝ վերջիններս իրենց պահում են չափազանց տգեղ, նրանց մեծ մասը չափի զգացումի խոր կորուստ ունի) չեն ընդունում քաղաքացիական բախման «տեսլականը»:
դ) Այդ ճանապարհը մերժում են նաև ընդդիմադիր ուժերի մեծ մասը, անգամ «Ճակատի» ներսում եղողները. նույն շարժման լիդեր Արմեն Մարտիրոսյանը, Պետրոս Մակեյանը հաստատապես իրենց գենով «զենքավոր» տեսակ չեն, եթե չասենք` հակառակը:
Հարցնում եք` իսկ ի՞նչ է անում իշխանությունը: Ասացինք` ՀՀԿ-ն քնած է: Անքուն ՀՅԴ-ն` անվերջ «սոված»: Իսկ իշխանության իրական պատասխանատու ուժային թևը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դիտում է «ընդերքը». ա) Վլադիմիր Գասպարյանը, ի տարբերություն ՀՀԿ-ի, երբեք չի քնում, ոչ միայն աղոթում, այլև կազմ ու պատրաստ սպասում է: բ) Կուտոյանը «նայում» է` հասկանալու համար, որքանով կարող է ֆորս մաժորն իրատեսական լինել և անսպասելիության ինչ չափաքանակով:


Լինենք անկեղծ՝ իշխանությունում մասնակի անհանգստություն կա, որովհետև նրանց տառապանքը փորձ ունի, ՊՊԾ-ի երբեմնի գրավումը չի կարող նման մեկ բլիցկրիգային հնարավորությունը բացառել, իսկ նրանք չեն ցանկանում, որ մի ծառի ճյուղ իսկ կոտրվի, դույզն-ինչ կանաչ խոտ տրորվի (ինչպես 88-ին էր). ասել է` ցանկանում են Սերժ Սարգսյանի նախագահության ավարտը լինի խիստ անցնցում, իշխանությունը Սերժ Սարգսյանից Սերժ Սարգսյան լինի անսահման սահուն:


Բաց է մնում Կարեն Կարապետյանի «ընդերքը». նրան կարելի էր և չանդրադառնալ, բայց Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո նա հարկ համարեց ասել` դեռ չի քննարկվել ապագա վարչապետի «ով» լինելու հարցը, նրա կադր գյուղնախարարն էլ երկրորդեց յուր վարչապետին:
Վասն որու՞:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ