Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքական կառավարությունն օր օրի գործում է է՛լ ավելի լկտիաբար

Թուրքական կառավարությունն օր օրի գործում է է՛լ ավելի լկտիաբար
27.03.2018 | 00:51

Ժամանակին լեհ մտածող Կոմարովսկին ասել է, թե քրիստոնյա աշխարհի խայտառակությունն է, որ դեռևս Թուրքիա անունով պետություն կա աշխարհում: Այսօր Կոմարովսկու միտքը կարելի է ընդարձակել, ասելով՝ աշխարհի (այդ թվում` շատ մուսուլմանական պետությունների) խայտառակությունն է, որ Թուրքիան դեռևս գոյություն ունի աշխարհում: Ժողովրդական խոսքը, թե գայլը մութ գիշերվան է սպասում որսի համար, հանգիստ կարելի է վերագրել թուրքին: Թուրքերը հայ ժողովրդի բնաջնջմանը վաղուց էին նախապատրաստվել և սպասում էին հարմար առիթի: Առիթը չուշացավ, սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և Թուրքիան իրականացրեց իր վայրագ ծրագիրը: Պատերազմում պարտված Թուրքիան կարծես պիտի վերանար աշխարհից, բայց բոլշևիկները նրանց համար փրկօղակ եղան: Երկրորդ համաշխարհայինից հետո խորհրդային բանակի հարվածներից նրան փրկեց ԱՄՆ-ի կողմից հնարավոր ատոմային պատերազմի ուրվականը: Այսօր քրիստոնյա պետությունների հակամարտության արդյունքում Թուրքիան դարձել է հզոր պետություն և շահեկանորեն օգտվում է նրանց միջև առկա թշնամանքից:


Աշխարհն այսօր պատերազմի մեջ է, և Թուրքիան, օգտվելով առկա վիճակից, զորք է մտցնում Սիրիայի տարածք, գրավում զգալի տարածքներ` ձեռքի հետ լուծելով քրդերի հարցը: Մարդասիրությունից բարբաջող քրիստոնյա Արևմուտքը աչք է փակում թուրքերի գործողությունների առաջ: Սիրիայի կառավարությունը ի զորու չէ մենակ պայքարելու թուրքերի դեմ, Ռուսաստանը չի պաշտպանում քրդերին, որովհետև նրանք ԱՄՆ-ի դաշնակիցներն են, ԱՄՆ-ն էլ չի կատարում քրդերին տված իր խոստումը, որովհետև չի ցանկանում Թուրքիան անդառնալիորեն տրամադրել ռուսներին: Իրանը, որը նույնպես ունի քրդական հարց, լռելյայն համաձայն է Թուրքիայի հետ այդ հարցում:

Սիրիայում լուծելով քրդերի հարցը` Թուրքիան կարծում է, թե վերջնականապես կլուծի նաև իր երկրի առջև ծառացած թիվ մեկ հարցը՝ քրդական պետություն ստեղծելու հարցը: Ճիշտ է, հնարավոր չէ մոտ քառասուն միլիոնի հասնող քրդերին հիմնովին ոչնչացնել, բայց հարցի լուծումը հնարավոր է անորոշ ժամանակով կանխել: Թեպետ այն կարող է ընդհանրապես լուծվել ի վնաս քրդերի, եթե թուրքերը շարունակեն իրենց ռազմական գործողություններն ընդարձակել՝ Սիրիայից, Իրաքից նորանոր տարածքներ գրավելով: Որ թուրքերն աչք ունեն նավթով հարուստ Քիրկուկի վրա, գաղտնիք չէ: Ասում են, ախորժակն ուտելիս է բացվում, իսկ Թուրքիայի ախորժակը շատ մեծ է: Ստացվել է մի վիճակ, երբ Արևմուտք-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան անչափ սրված հարաբերությունների պայմաններում Թուրքիան հաշվենկատ գործում է հօգուտ իրեն, և ոչ-ոք չի կարող ասել` այդ նոր նվաճումներից որքան կհզորանա: Հայտնի ասացվածքը, թե հեշտ է սատանային դժոխքից բաց թողնելը, բայց անչափ դժվար է նրա դեմն առնելը, բնութագրական է այսօրվա Թուրքիայի համար: Այսօր աշխարհում հզոր պետությունների միջև ստեղծված գրեթե անլուծելի, օրեցօր խորացող տարաձայնությունները բացառապես օգուտ են Թուրքիային: Արևմուտքը չի նկատում դա և սևեռվել է միայն Ռուսաստանի վրա, մինչդեռ օր օրի ուժեղացող Թուրքիան չարիք է ողջ մարդկության համար:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 5111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ