Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արցախը մի շարք հանրաքվեներով արդեն հաստատել է, որ իր անկախությունը գերագույն արժեք է

Արցախը մի շարք հանրաքվեներով արդեն հաստատել է, որ իր անկախությունը գերագույն արժեք է
27.03.2018 | 22:50

Արցախի ժողովուրդը մեկ անգամ չէ, որ հանրաքվե է անցկացրել՝ արտահայտելով իր կամքը` ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ ի գիտություն ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկիի: Նա ասել էր, թե այն, ինչ ԼՂ-ում կատարվում է, միջազգային իրավունքի խախտում է, անհրաժեշտ է, որ Ղարաբաղի բնակչությունն անցկացնի ևս մեկ հանրաքվե:

«Չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել այդ գործիչը, ինչ էր ուզում ասել, գուցե ուզում էր ասել, որ պետք է վերահաստատվի Արցախի անկախությունը։ Բայց երբ խոսում ենք հանրաքվեի մասին, ասեմ հետևյալը՝ Արցախում անցկացվել են մի շարք հանրաքվեներ, որոնք այս կամ այն կերպ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատել են Արցախի քաղաքացիների հավատարմությունն անկախ պետականության կառուցմանը»,- ասել է Դավիթ Բաբայանը: Նա շեշտեց, որ առաջին հանրաքվեն անցկացվել է 1991-ին, երբ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և հանրաքվեի միջոցով անկախություն է հռչակվել: 2006-ին եղել է առաջին Սահմանադրության ընդունման հանրաքվեն, որով վերահաստատվել է Արցախի ժողովրդի կամարտահայտությունը, հաջորդել է երկրորդ Սահմանադրության ընդունման հանրաքվեն, և այլն: Բացի այդ, նրա խոսքով, եղել են նաև ընտրություններ:

«Սա էլ է հանրաքվե, երբ ընտրվում է ԱԺ-ի կազմը, նախագահական ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ... այդ բոլորը բազմիցս ապացուցել են, որ մեզ համար անկախությունը և մեր երկրի ինքնիշխանությունը վերահաստատվել են, և դրանք գերագույն արժեքներ են: Նոր հանրաքվե անցկացնել հատուկ դրա համար, բնական է, որ տեղին չէ: Գուցե կլինեն էլի հանրաքվեներ այլ հարցերի շուրջ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 2085

Մեկնաբանություններ