Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսեց 14-օրյա քայլարշավը

Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսեց 14-օրյա քայլարշավը
31.03.2018 | 19:52

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխման դեմ պայքարը։


Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է, որ մտադիր է 14-օրյա քայլարշավ իրականացնել դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ «ընդդեմ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի»։ Նա կուսակիցների հետ Երևանի Ազատության հրապարակում կլինի ապրիլի 13-ին: Մինչ այդ երթի մասնակիցները 200 կմ ճանապարհ կանցնեն միայն քայլելով` այցելելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան։

Դիտվել է՝ 2227

Մեկնաբանություններ